«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համախմբման կոչ է ուղղում ՀՀ ողջ տարածքում՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Կոչում, մասնավորապես, ասվում է. «Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։
ՁԻՀ-ը պատրաստ է Ձեզ հետ միասին մշակել Ձեր կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել արցախահայ երիտասարդներին։
Նախաձեռնությանը միանալու ցանկության դեպքում խնդրում ենք լրացնել սույն հայտաձևը և ՁԻՀ-ից անմիջապես կապ կհաստատեն Ձեզ հետ։
Եթե գործատու չեք, ապա նույնպես կարող եք Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործընթացում՝ պարզապես կիսվելով այս հայտարարությամբ հնարավոր գործատուների հետ։
Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում կայուն կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ապահովել նաև աշխատանքով։
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման ու Մայր հայրենիքում արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորության։
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02