Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր: Մասնավորապես՝ Ա.Բ.-ն շահումով խաղերին մասնակցելու նպատակով հավաքագրել է ֆիզիկական անձանց, նրանց վաճառել է տարբեր արժեքների խաղաքարեր, իսկ խաղերը վարելու համար, վճարի դիմաց, հրավիրել է խաղավարներ Մ.Բ.-ին և Ա.Դ.-ին: Վերջիններս, տիրապետելով «Պոկեր» տեսակի շահումով խաղի կանոններին, վարձատրության դիմաց մատուցել են խաղավարի ծառայություններ: Մ.Բ.-ն և Ա.Դ.-ն շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված յուրաքանչյուր խաղադրույքից՝ հօգուտ Ա.Բ.-ի, յուրաքանչյուր խաղային օրվա մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, խաղաքարերի տեսքով գանձել են 4 տոկոս եկամուտ, իսկ դրանից հետո՝ 3 տոկոս: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի վնաս: 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), իսկ Մ.Բ.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը): 2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով»,- ասվում է հաղորդագրությունում:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03