Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը հարկադրված հայրենազրկվող արցախցիների վերջին մեծ խմբերի հետ դուրս է եկել Արցախից:
«Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ, փոքրն օրվա մեծ մասն ականջները ձեռքերով փակում էր, որ նորից կրակոցներ ու պայթյուններ չլսի: Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թուրքեր են:
Չնայած չգիտեի, թե էլ ինչ կարող էի անել տեղում, բայց գործնականում ինձնից օգուտ էլ չկար, քանի որ երեխաների մոտից մի քանի րոպեով բացակայելն էլ արդեն անհնարին էր դառնում. վախենում էին, որ ինձ էլ չեն տեսնի: Ամբողջ իրավիճակը մանրամասն ներկայացնել չեմ ուզում, այս դժոխքով անցած մարդիկ միայն լիովին կհասկանան սա, բայց մյուս կողմից էլ նորից ցավոտ վերապրումներ պատճառելը մարդկանց ճիշտ չէ: Կարճ ասած. որոշ հագուստներ, առաջին անհրաժեշտության մի քանի իրեր ու մի երկու գիրք վերցրինք և դուրս եկանք, անցանք մեր բաժին դերզորյան տառապալից ճանապարհը և արդեն ՀՀ-ում ենք:
Այս պահին ոչ մի հստակություն չունեմ ապագայի հետ կապված, ոչ մի հարցի պատասխանել չեմ կարող, անգամ չգիտեմ, թե ինչի կարիք ունեմ: Մի բան միայն հաստատակամ կարող եմ ասել. երբեք չեմ համակերպվելու Արցախի կորստյան հետ, չեմ կորցնելու վերադարձի հույսը և անելու եմ իմ համեստ կարողություններից կախված ամեն բան՝ այդ հույսն իրականության վերածելու գործում թեկուզ ամենաչնչին ներդրում բերելու»,- այս մասին Facebook-ում գրել է Տեր Ներսեսը:
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13