2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին:
Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը Երևանի Կոնդի փողոց 37 տան մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդու, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու նախնական մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի և տուժողի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս, նախնական տվյալներով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Վերջինս, ի պատասխան, գետնից վերցրել է երկաթյա խողովակ և հարվածել տուժողի գլխին և մարմնին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել, որից հետո փորձել է ոտքի կագնել, սակայն երիտասարդը ոտքով հրել է վերջինիս և նա կրկին ընկել է գետնին:
Դեպքից անմիջապես հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննության ընթացքում վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մանրամասներ:
Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա խողովակը, տուժողի մոտ եղած դանակը, կատարվել են նմուշառումներ:
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստոևաբաժանմանը տրվել է հանձնարարություն:
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:24 21.06.25
16:26 20.06.25
15:58 21.06.25
12:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03