«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը կառերեսվեն։ Բանն այն է, որ պատգամավորի ու զինվորի հոր ցուցմունքներում հակասություն կա, ուստի իրավապահները Հովիկ Աղազարյանին կկանչեն կոմիտե՝ առերեսման։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել: Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է զոհվածի ծնողին եւ առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տալով: Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։ Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, ապտակեցին, իրավապահները անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է: Ընդգծենք, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47