«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ առանձին շրջանակներ, անհատներ արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրություններ են գեներացնում: Սակայն, բարեբախտաբար, իրականում նրանք չնչին են՝ թե՛ քանակով, թե՛ էությամբ: Իսկ մեր ազգի մեծամասնությունը հնարավորության սահմաններում իր աջակցությունն է բերում բռնի տեղահանված արցախցիներին: Ճիշտ է, արցախցիների տեղավորման, նրանց համար անհրաժեշտ պայմանների առաջին պատասխանատուն պետությունն է, սակայն տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց ներդրումն են ունենում, որոնց ժամանակի ընթացքում պարբերաբար կանդրադառնանք: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ամենօրյա ռեժիմով լինելով բռնագաղթյալ մեր հայրենակիցների կողքին: Մեր Արցախցիների համար նախատեսված լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ընդ որում, քանի որ ծրագիրը բավական մեծ է, այն կատարվում է փուլային տարբերակով: 1500 արցախցիների կացարանով ապահովելու մասին է հայտարարել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մեր տեղեկություններով, սակայն, ծրագրերը միայն կացարանով չեն սահամանափակվի: Կապի օպերատորներից Team Telecom Armenia-ն 6 ամիս անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ IDBank-ը հայտարարել է հերթական IDream կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Զգալի ծրագրեր է իրականացնում մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը. մեր տեղեկություններով, ծրագրերը շարունակական են, ընդ որում՝ ոչ միայն կապված արցախցի բռնագաղթյալների հետ: Արցախցի մեր հարենակիցներին աշխատանքի առաջարկներ են արել մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևան սիթին», «Զովքը», «Դոմուսը», «Արտաշատ-Վինկոնը», Փաստաբանների պալատը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Արտ լանչը», դարձյալ նույն IDBank-ը, «Աթենք» ընկերությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ևս իր թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Զուգահեռ ստեղծված են աջակցության տարբեր հարթակներ, որտեղ ի մի են բերվում տարբեր ծրագրեր»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55