Հայաստանը մշտապես մեծ ուշադրություն է արժանացնում ՌԴ-ի հետ ունեցած մեր հարաբերություններին, շատ կարևոր է, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։ Այ մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային հարցերը միշտ բխում են երկու երկրների ու ժողովուրդների շահերից։
«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները: Իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել ներքաղաքական ասպարեզներում։ Բազմիցս փաստել ենք, որ Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից և գոյություն ունի մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այս մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց», - ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ առկա է, և հույս հայտնեց, որ ռուսաստանյան գործընկերները չեն շարունակի այդ հնարավորութունն անտեսել։
«Ցանկանում եմ նշել, որ տարաձայնություններ ու լարվածություններ լինում են բոլոր ընկերների, բարեկամների, գործընկեր երկրների և նույնիսկ հարազատների միջև։ Թվացող լարվածությունը, վստահ եմ, ժամանակավոր է, վստահ եմ՝ այն կպարզաբանվի և կհաղթահարվի», - եզրափակեց նա։
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13