Հին Երևանի վերացման գործընթացը երեկվանից նոր կերպ ու միտում է ստացել. հիմա հին շենքերը ոչ թե քանդում ու համարակալում են, այլ ուղղակի պայթեցնում են:
Սա հեռուստամեկնաբան Մարկ Գրիգորյանի արձագանքն է Երևանի ամենահին տպարանի շենքի պայթեցմանը:
Ֆեյսբուքյան իր էջում լրագրողն անդրադառնալով շենքի քանդմանը՝ գրում է. «Երևանում պայթեցրել են 90 տարի առաջ կառուցած շենք: Սա, համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկիչների ձեռքի գործը չէ, այլ՝ սեփականատիրոջ, թեպետ ահաբեկիչների մասով իրականությանը շատ ավելի մոտ է թվում: Մինչ այս հին շենքերը չէին պայթեցվում, դրանք համարակալվում էին, ինչ-որ տեղ տեղափոխվում: Ինչն ինչ-որ աղոտ հույս էր թողնում, որ դրանք երբևէ կվերականգնվեն: Մինչդեռ, արդեն երեկվանից հին Երևանի վերջին բեկորների ոչնչացումը նոր «ազդակ» է ստացել. այն ուղղակի պայթեցնում են»:
Մարկ Գրիգորյանի եզրահանգումը` նախկինում սեփականատերերն ու իշխանությունները պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը թաքուն-գիշերով, գողի պես հավաքում-տանում էին, հիմա` պայթեցնում են՝ ինչպես ահաբեկիչները:
Տարբեր գերատեսչությունների արձագանքից Մարկ Գրիգորյանը տպավորություն է ստացել, որ փորձում են ջրից չոր դուրս գալ, պատասխանատվության բեռն այլոց վրա գցել: Այսինքն` քաղաքապետարանը մատնացույց է անում Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ԱԻՆ-ը` ինչ-որ մեկին, Քաղաքաշինության կոմիտեից ասում են, որ չեն իմացել և այսպես շարունակ: Արդյունքում, ըստ Մարկ Գրիգորյանի, պարզվում է, որ քաղաքն անտեր է:
«Ես դեռ այս մասին մանրամասն կգրեմ, բայց ցավում եմ քաղաքի համար: Նաև ցավալի է, որ սա նորանշանակ վարչապետի վարչապետության օրոք առաջին աղմկալի դեպքն է: Այն դեպքում, երբ նրա նշանակումը շատ ջերմ ու դրական ընդունվեց, և Կարեն Կարապետյանի մուտքը գնահատվեց որպես փոփոխությունների, նոր մոտեցումների նորոգման հույս»,- գրում է Մարկ Գրիգորյանը և ավելացնում. «Եվ ահա՝ նոր «մոտեցում»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47