«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է:
Սակայն, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո: Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս և հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով: Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը և գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին: Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% և հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարևոր է նշել նաև, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ: Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաև բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի և երկարաժամկետ աճի տեսանկյունից կարևորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ:
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44