2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ արևելյան սահմանագոտու մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաև տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։
Նշված դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի, ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով։
Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15