«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ:
Բնականաբար, տեղի ունեցած հանդիպումը իրենից ենթադրում էր սպորտային միջոցառում՝ թաքնված քաղաքական աստառով:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից եւ նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները:
Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ եւ հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում:
Դրանից զատ, բոլորս էլ տեսանք, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ ագրեսիվ գործողություններ կատարվեցին հենց մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հետ (սուլոցներ, հայհոյանքներ, շշերի նետում ֆուտբոլիստների վրա եւ այլն):
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ճշտելու, թե ՀՖՖ-ն այս առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել:
Ինչու՞ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերեւում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» եւ դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որեւէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի եւ անօրինականությունների մասով:
Այս առումով՝ «ձայն բարբառո հանապատի»: ՀՖՖ-ն նախ խոստացավ հնարավորինս արագ պատասխանել պաշտոնական հարցմանը, որը ուղարկվել էր մեր կողմից, ապա պարզապես ցուցաբերեց մեռելային լռություն, ինչպես հատուկ է իշխող քաղաքական ուժին, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս ապրիլին, երբ Հայաստանում ընթանում էր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ի սկզբանե նախատեսված էր ադրբեջանցի մասնակիցների ընդգրկումը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջել է հավելյալ անվտանգային միջոցառումներ, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ:
Ավելի ուշ դիզայներ Արամ Նիկոլյանը բացման միջոցառմանը վառեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետեւանքով Ադրբեջանի ջանքերով Ծանրամարտի աշխարհի առաջնության՝ Հայաստանում կայանալը չեղարկվեց:
Եվ այսպես, բոլոր ոլորտներում Ադրբեջանը կշարունակի «իրենը առաջ տանել», իսկ ՀՀ իշխանությունը փոխարենը կլռի ու բարձրագոչ հայտարարություններ կանի միայն ԱԺ ամենաբարձր ամբիոնից եւ միայն ընդդիմության հասցեին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55