«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում մենք անդրադարձել էինք բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին աջակցելու խնդրին՝ նշելով, որ տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց հնարավորությունների սահմաններում արցախցիների կողքին են:
Ներկայացնելով մի շարք կառույցների կատարածը՝ շեշտել էինք նաև, որ պարբերաբար կանդրադառնանք նրանց, ովքեր կոնկրետ ծրագրեր են իրականացնում: Այս անգամ ևս հավաքել ենք մի քանի ծրագրեր: Արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար էին բացազատել և ապահովում էին կեցության նվազագույն պայմաններով։
«Հայաքվեի» շրջիկ խմբերը հիմա էլ շարունակում են օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին: Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ այդ օրերին առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք։ Աջակցության իրենց ծրագրերն են ներկայացրել նաև կապի օպերատորները:
Մասնավորաբար, Վիվա-ՄՏՍ-ը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորություն է ընձեռում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել նրանց համար նախատեսված հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ:
«Յուքոմ» ընկերությունն էլ առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 և Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Ծրագրերից դուրս չեն մնում նաև բանկերը: Օրինակ՝ Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին «Ակբա բանկը», հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։ Աշխատատեղերով ապահովելու պատրաստակամություն հայտնած ընկերություններն էլ քիչ չեն:
Այս մասին, ի մասնավորի, հայտարարել են նաև «Սոլարոն», «Ֆուդիտորի» ընկերությունները: Մտավորականներն էլ իրենց չափով են մասնակցում այս ամենին: Ի մասնավորի՝ հայտնի նկարիչ Արամ Դանիել յանը FTNFT Phygital Space-ի հետ համատեղ իրականացրած նախագծից գոյացած իր հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին: Ցանկը բավական երկար է ու շարունակական: Հավելենք, որ մեծ թիվ են կազմում նաև հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական գրասենյակներն ու ոլորտի անհատները, որոնք պատրաստակամություն են հայտնել անվճար խորհրդատվություն տրամարդել բռնագաղթյալ մեր հայրենակիցներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55