ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են Հիմնադրամի ներդրումային վարկի միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ընթացքը և Մաստարայի ջրամբարի կառուցման նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման հետ կապված գործողությունների կատարողականին:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:
Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարի 12-ին: Ներկայումս Բանկին անդամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկին միացել է 2009 թվականին:
Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 100 հազար դոլար: Բանկը իրականացնում է եվրասիական տարածաշրջանում պետական կամ մասնավոր ձեռնարկությունների խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորում ն, մասնակցություն է ցուցաբերում կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, թողարկում է երաշխիքներ, իրականացնում է մասնավոր ներդրումային հիմնադրամների ուղղակի կամ միջնորդավորված ֆինանսավորում, ինչպես նաև վարկավորում է մասնավոր առևտրային բանկերին:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետությունում տրամադրվել է ֆինանսավորվում «Ոռոգման համակարգերի արդիականացում» (40 մլն ԱՄՆ դոլար վարկ), Հյուսիսհարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4րդ հերթ)» (150 մլն ԱՄՆ դոլար վարկ) ներդրումային ծրագրերի իրականացման համար: Բացի այդ՝ 2015թ. նոյեմբերի 4ին ստորագրվել է Հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով Հայաստանին 2015 2017թթ. ընթացքում տրամադրվում է 100ական մլն ԱՄՆ դոլարի չափով 3 մասնաբաժիններով բյուջետային աջակցություն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47