Այսինքն առնվազն հունվար ամսին արդեն որոշված է եղել, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ․ ինչու՞ հենց այդ ժամանակ դա չհայտարարվեց
06.10.23 | 11:43
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԷՐ ԱՌԱՋԴՐՎԵԼ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԵՌ 2018Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ
-------------------------
2015 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին և երկրի կառավարման մոդելը սահմանադրությամբ փոխեց նախագահականից դարձնելով սահմանադրական:
2017 թվականի ապրիլին ՀՀԿ-ն հաղթել է խորհրդարանական ընտրություններում, ժողովրդին ասելով, որ հաղթանակի դեպքում 2018ից վարչապետ կընտրվի Կարեն Կարապետյանը: Ժողովուրդը Կարեն Կարապետյանին տվել է վստահության քվե:
2018 թվականի հունվար-փետրվար ամսիներին ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սկսել է Արմեն Սարգսյանի առաջադրումը որպես ՀՀ նախագահ, չնայած որ Արմեն Սարգսյանը բացահայտ արևմտյան գործակալ էր: Այդ ժամանակ դեռ վարչապետի անուն չէր քննարկվում, քանի որ բոլորը սպասում էին, որ վարչապետ կընտրվի Կարեն Կարապետյանը:
Բայց վերջին պահին , երբ արդեն Փաշինյանը սկսել էր փողոցային պայքար,Սերժ Սարգսյանը չգիտես ինչու որոշեց դրժել իր խոստումը և դառնալ վարչապետ: Չգաք և այստեղ չբացատրեք ինձ, որ հավակնել բառը ուրիշ իմաստ ունի:
Եթե Սերժ Սարգսյանը որոշել էր առաջադրվել որ լուծի ԼՂ հարցը, ապա ինչպես է ստացվում, որ այդ որոշման մասին հայտնում է ապրիլին,երբ փողոցում պռոցեսս կար , այլ ոչ հունվարին: Այո հունվարին: Այդ որոշումը առնվազն հունվարին է կայացվել, բացատրեմ թե ինչու:
Երբ Սերժ Սարգսյանի թիմին հարցնում են թե ոնց եղավ, որ Արմեն Սարգսյանը լինելով արևմտյան պռոեկտ դարձավ նախագահ, ասում են,որ Սերժ Սարգսյան վարչապետ,Կարեն Կարապետյան առաջին փոխվարչապետ և Արմեն Սարգսյան նախագահ կոնֆիգուրացիայով իշխանական բուրգը կլիներ բալանսավորված: Այսինքն առնվազն հունվար ամսին արդեն որոշված է եղել, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը: Այդ դեպքում ինչու՞ հենց այդ ժամանակ դա չհայտարարվեց և չստուգվեց հանրային տրամադրությունը: