ARM | RUS |

«Հայորդիք» անսամբլը տոնում է 25-ամյակը

06.10.23 | 19:44

«Հայորդիք» երգի և պարի անսամբլը շուրջ 25 տարի օտար երկրում ապրող հայ երեխաներին, դեռահասներին ու պատանիներին հնարավորություն է տալիս ճանաչել սեփական արմատները, սիրել հայրենիքը՝ հայկական մշակույթը ճանաչելու, այն սերտելու և աշխարհին ներկայացնելու միջոցով:

«Հայորդիք»-ն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով. «Խոսել տարբեր լեզուներով մեսրոպատառ հայերենից հետո, սովորել աշխարհի ժողովուրդների երգերը կոմիտասյան երգերից հետո, քոչարիից և յարխուշտայից հետո պարել աշխարհի ժողովուրդների պարերը:

Անսամբլի հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայորդիք»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ազգային երգերի կատարող, պարուհի Անահիտ Սարգսյանի հետ: Նա հիշում է՝ 1998 թվականին ճակատագրի բերումով տեղափոխվել է Մոսկվա: Լինելով նահապետական հայացքների տեր ընտանիքից՝ հասկացել է, որ չի կարող առանց հայաշունչ միջավայրի, շրջապատի:

պ6.jpg (148 KB)

«Հայերի հետ շփման բացը լրացնելու համար միտք կար ուղղակի խմբակ ստեղծել. անսամբլ հիմնադրելու մտադրություն չունեի: Երբ տեսա խմբակի հաջողությունները, տեսա, թե որքան դրա կարիքն ունեն իմ շրջապատի հայերը, հասկացա, որ պետք է անսամբլ հիմնադրել և այդպես էլ արեցի»,-պատմում է Սարգսյանը:

պ3.jpg (164 KB)

Անսամբլի գաղափարն ավելի է ամրապնդվել, երբ Անահիտ Սարգսյանի քրոջ երեխաները, որոնք սովորել են ռուսական դպրոցում, մի օր ասել են՝ ամաչում են հայ լինելուց: Այդ արտահայտությունը Սարգսյանի համար ճակատագրական է եղել: Նա գիտակցել է, որ օտար հողում ապրող հայ երեխաները բավարար գիտելիքներ չունեն հայոց պատմությունից, հայ մշակույթից, ինչի պատճառով ամաչում են, և եթե նրանք զինվեն գիտելիքով, այդպես չի լինի:

պ5.jpg (245 KB)

Հենց այդ պատճառով տարիների ընթացքում «Հայորդիք»-ը երգի և պարի անսամբլից վերածվել է մշակութային կենտրոնի, որտեղ դասավանդում են հայոց լեզու, հայ նվագարաններ, երգ ու պար: «Մենք կախում չունենք ոչ ոքից, երբեք չենք ունեցել: Համագործակցում ենք հայ համայնքի հետ, դեսպանատանը կից մշակութային կենտրոնի հետ, յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է ներկայացնել հայի տեսակը, մշակույթը: Եթե չկա մշակույթ, չկա ազգ, և մշակույթն ու գիտությունն են բնորոշում ազգի կերպարը, մշակույթով է պայմանավորված երկրի, պետության զարգացումը»,-հավաստիացնում է Սարգսյանն ու հավելում՝ «Հայորդիք»-ի դռները բաց են բոլոր նրանց առաջ, ում հետաքրքիր են հայ երգը, հայ պարը, հայոց լեզուն:

Ըստ նրա՝ հայ երեխան, աշխարհի որ ծայրում էլ ապրի, պետք է Թումանյանին տարբերի Թամանյանից, ճանաչի հայ պոետներին, Հայաստանի մասին պատմական կարևորագույն փաստերն իմանա, ինչի շնորհիվ Հայաստան գալով իրեն օտար չի զգա:

պ1.jpg (199 KB)

«Հայ երեխաներն այժմ ասում են՝ հպարտ են, որ հայ են, ես էլ հաճախ եմ կրկնում, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է. եթե ձեզ հարցնեն, թե ինչո՞ւ եք հպարտ, պետք է ունենաք բացատրությունը: Մենք փորձում ենք մեր մշակույթի կենտրոնի միջոցով մոսկվայաբնակ երեխաներին փոխանցել ամենահիմնարար ու անհրաժեշտ գիտելիքները»,-ընդգծում է Սարգսյանն ու խոստովանում՝ Ռուսաստանում լեզուն կորցնելու խնդիր կա:

Նրա խոսքով՝ շատ հայ երեխաներ հասկանում են հայերեն, բայց չեն խոսում, իսկ նրանց երեխաները չեն էլ հասկանա հայերեն, ուստի «Հայորդիք» կենտրոնում ընդունելությունը սկսվում է 4 տարեկանից: Կենտրոնը մասնաճյուղեր ունի Մոսկվայում և մերձմոսկովյան քաղաքներում:

7.jpg (316 KB)

«Հայորդիք»-ի գործունեությունն առավել հետաքրքիր դարձնելու, հայկական երգն ու պարը նաև օտարներին ճանաչելի դարձնելու նպատակով 2011 թվականին Անահիտ Սարգսյանը նախաձեռնել է նաև «Հայորդիք» հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոնը, որը միջազգային է: Տարբեր ազգերի ներկայացուցիչները մրցութային օրը ներկայանում են հայկական պարով: «Օտարի համար այս կամ այն երկրի ազգային պարը սովորելը ենթադրում է, որ նա պետք է ուսումնասիրի մեր մշակույթը, հասկանա, թե որտեղից են գալիս այդ պարերն ու բեմադրություն անի: Ճիշտ մոտեցումը դա է: Մրցույթ-փառատոնի միջոցով մեր մշակույթը ճանաչում են նաև օտարները»,-հավաստիացնում է Սարգսյանը:

պ2.jpg (125 KB)

Նա չափազանց մեծ ուշադրություն է դարձնում ժյուրիի կազմին, որում ընդգրկվում են միջազգային հարթակներում լայն ճանաչում ստացած բարձրակարգ մասնագետներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից: «Մրցույթ-փառատոնը միտված է առողջ մթնոլորտում առողջ մրցակցության ապահովմանը, որովհետև ետնաբեմում 400 կամ 500 պարող երեխաներ են տարբեր երկրներից: Նրանք հաղորդակցվում են, սովորում իրարից, իսկ մենք կրկնում ենք, որ փառատոնի ժամանակ պարտվող չկա, կա մի հաղթող, որը հայ պարն է»,-ընդգծում է «Հայորդիք»-ի հիմնադիրը:

պ4.jpg (93 KB)

Տարիների հաջող ու արդյունավետ աշխատանքը ցույց է տալիս, որ Անահիտ Սարգսյանը ճիշտ ուղի է ընտրել: Նա «Հայորդիք»-ը մեծ ընտանիք է համարում, քանի որ անգամ այն սաները, որոնք այլևս անսամբլում կամ կենտրոնում չեն, երբեք չեն մոռանում «Հայորդիք»-ը, իրենց երեխաներին են հետագայում բերում «Հայորդիք», որտեղ ընտանիքներ են ստեղծվում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ «Հայորդիք» անսամբլի «ֆեսյբուք»-ի պաշտոնական էջից


ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի...

16:49

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար

Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների...

16:25

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի...

16:06

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի...

15:46

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. դեսպան Հակոբյան

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության...

15:24

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»...

15:13

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

14:58

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների...

14:41

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները. Կոբախիձե

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները....

14:21

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան...

14:04

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված...

13:43

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. նոր մանրամասներ

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով...

13:21

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են...

13:02

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է...

12:44

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

12:21

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող...

12:02

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան...

11:39

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

11:24

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց. քաղաքագետ

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների...

11:08

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

10:51

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55