Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը: Հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ նախագծեր, որոնք վերաբերել են արտակարգ իրավիճակների արձագանքման Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանը, Մաստարայի ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին: Ներկայացված նախագծերի շուրջ ծավալվել է քննարկում, որոնք վերաբերել են ինչպես նախագծերի իրականացման ընթացքին, այնպես էլ ակնկալվող արդյունքներին ու արդյունավետությանը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը եւ ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել եւ վերջնական տեսքի բերել ծրագրերի նախագծերը:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02