ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին ու աշակերտներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց ու խորին շնորհակալություն եմ հայտնում այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել եք: Այս օրերին հեշտ չի եղել ոչ մեկիս համար, բայց գիտեմ, որ ձեզ համար առանձնակի բարդ է եղել, քանի որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց ծանր հույզերը առաջինը սփոփել են ձեզնով: Շատերդ ժամանակ չեք ունեցել մտածելու սեփական զգացողությունների մասին, այլ առաջին հերթին զբաղվել եք հայրենիքը, տունն ու տեղը կորցրած մարդկանց օգնելով: Մեր հայրենակիցներն այստեղ են հասել տասը ամսվա շրջափակումից, սարսափներից ու զրկանքներից հետո և շատ կարևոր էր, որ Հայաստանում առաջինը հանդիպել են գորիսեցիների հոգատարությանն ու աջակցությանը»,- Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ընդգծելով, որ այդ օրերին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերածվել էր տեղահանվածների ընդունման կայանի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծածավալ աշխատանքը, որ այդ օրերին արվել է տեղի կրթական և մշակութային համակարգի ներուժով.
«Գիտեմ, որ դպրոցների գրեթե բոլոր աշակերտները, ուսուցիչները, տնօրեններն ու մյուս աշխատողները ներգրավված են եղել կամավորական աշխատանքներում: Ունենք դպրոց, որտեղ ապահովվել է մեր հայրենակիցների գիշերակացը, մեկ այլ դպրոց ծառայում էր որպես պահեստ: Այս օրերին մենք տեսել ենք, թե ինչպես է կրթական համակարգը պետության համար հավելյալ խնդիրներ լուծում, որը շատ կարևոր է որպես փաստ և արժանի է մեծ գնահատանքի: Բոլորդ առանձին-առանձին շատ մեծ աշխատանք եք կատարել, ինչի համար շնորհակալ եմ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին և թե՛ կրթական հաստատություններին»,- շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ աշխատանքները դեռ ավարտված չեն:
Նախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն արդեն հաստատվել են Սյունիքի մարզում և առաջիկայում մեծ աշխատանքներ պետք է տարվեն՝ երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ . «Շատ մեծ գործ եք արել ու շարունակելու եք անել՝ երեխաների ինտեգրումը սահուն կազմակերպելու, ջերմություն ու հոգատարություն տալու առումով: Ցավոք, մեր դժվար օրերը չեն անցել, բայց դուք այս օրերին ցույց տվեցիք, որ մենք որպես մեկ միասնական թիմ, մեկ միասնական հասարակություն ու պետություն կարողանում ենք դիմակայել այսպիսի ճգնաժամային իրավիճակներին»:
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հաջորդիվ Գորիսի պետական դրամատիկական թատրոն այցելելու առիթը միայն պրեմիերաների ու ներկայացումների դիտումները կլինեն:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև թատրոնի ողջ անձնակազմին՝ աջակցման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունենալու համար:
Նշվում է, որ այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է նաև Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցներում: ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նշված դպրոցներ հաճախող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներին, զրուցել նրանց հետ: Նախարարը հույս է հայտնել, որ սրտացավ մանկավարժների ու սովորողների շնորհիվ երեխաներն արագ կինտեգրվեն նոր միջավայրին, ձեռք կբերեն ընկերներ: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 50 աշակերտ է ընդգրկվել: Նրանք բոլորն էլ ստացել են անվճար դասագրքեր, գրենական պիտույքներ:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02