Ներդրողները ուշադիր հետևում են Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին՝ որպես շուկաների համար աշխարհաքաղաքական ռիսկի՝ որոշ ակնկալիքով, որ բռնությունը կարող է հանգեցնել ակտիվների ապաստարաններ անցմանը, գրում է Reuters-ը: Աշխարհաքաղաքական աճող ռիսկը կարող է հանգեցնել այնպիսի ակտիվների գնմանը, ինչպիսիք են ոսկին և դոլարը, և պոտենցիալ բարձրացնել ԱՄՆ գանձապետարանների պարտատոմսերի պահանջարկը, որոնք ագրեսիվորեն կվաճառվեին, ասում են վերլուծաբանները:
«Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչու է մարդկանց անհրաժեշտ ոսկին իրենց պորտֆելներում պահելը: Սա իդեալական պաշտպանություն է միջազգային ցնցումներից», - ասում է Spartan Capital Securities-ի գլխավոր շուկայական տնտեսագետ Փիթեր Կարդիլոն: Ըստ փորձագետի՝ բացի այդ, ամեն անգամ, երբ միջազգային ցնցումներ են լինում, դոլարն ամրանում է։ Վերջին շաբաթների ընթացքում շուկաները արձագանքում են այն ակնկալիքին, որ ԱՄՆ-ի տոկոսադրույքները երկար կմնան բարձր: Պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ բարձրացավ, միաժամանակ ԱՄՆ դոլարը աճի գոտում էր: Մինչդեռ բաժնետոմսերը երրորդ եռամսյակում կտրուկ անկում ապրեցին, սակայն նախորդ շաբաթ կայունացան: «Արդյոք սա զանգվածային շուկայական պահ կդառնա, թե ոչ, կախված է նրանից, թե որքան այն կտևի և արդյոք ուրիշները կներքաշվեն հակամարտության մեջ», - ասել է Annex Wealth Management-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Ջեյկոբսենը՝ մեկնաբանելով Իսրայելում իրավիճակը: Ջեյկոբսենը նաև կասկածի տակ է դրել, թե դա որքան մեծ ազդեցություն կունենա այն նավթի գների վրա, չնայած որ Իրանը մեծացնում է արդյունահանումը:
«Ամենակարևորն այն է, որ տեսնենք, թե ինչպես է արձագանքում Սաուդյան Արաբիան», - ասել է նա՝ նկատի ունենալով այն փաստը, որ Վաշինգտոնը փորձում է գործարքի հասնել, որը կկարգավորի հարաբերությունները Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև:
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15