ARM | RUS |

Քանի դեռ ՀՀ-ն համագործակցում է ՌԴ ուժերի հետ, ինչպե՞ս կարող է անվտնգության ոլորտում համագործակցել ԵՄ-ի հետ. Կալյուրանդ

09.10.23 | 16:21

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը «Արմենպրեսին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։

ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։

Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև:

Տիկին Կալյուրանդ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու արևմտյան ջանքերը որքանո՞վ են արդար և կառուցողական՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում արցախահայությունը բոլորովին անտեսված ու լքված մնաց Արևմուտքի կողմից։

Ես չեմ կարող խոսել ամբողջ Արեւմուտքի անունից, կարող եմ խոսել Եվրախորհրդարանի, իմ պատվիրակության անունից և, հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսնում եմ, ԵՄ-ի անունից: Այո, ես նախկինում բազմիցս լսել եմ, որ ԵՄ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղին և հայերի վերաբերյալ իրավիճակին՝ նաեւ 2020 թվականի պատերազմից հետո: Բայց կցանկանայի ասել, որ ԵՄ-ն մեծ դեր է խաղացել միջնորդության հարցում: Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումները միջնորդական ջանքերով են տեղի ունեցել։ Բրյուսելում անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջնորդական աշխատանքներ տեղի ունեցան՝ նպատակը հոկտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հնարավոր հանդիպման համար հող նախապատրաստելն էր։

Մենք Հայաստանում դիտորդական առաքելություն ունենք, որն, այո, այնտեղ է անցյալ տարվա դեկտեմբերից, եւ ադրբեջանական կողմը չի ճանաչում, բայց առաքելությունը կա։ Այն փորձում է կատարել իր հիմնական խնդիրը, փորձում է անել գլխավորը՝ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը, լինել խաղաղության ու անվտանգության երաշխիք։ Բայց, իհարկե, հեշտ չի կարող լինել, եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք չունեն։ Միջնորդությունները կարող են անվերջ շարունակվել, եթե չկա քաղաքական կամք՝ կնքելու երկարատև խաղաղության համաձայնագիր՝ խաղաղության և անվտանգության երաշխավորման դրույթներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների վրա կենտրոնանալով։ Առանց այդ երաշխիքների ես պարզապես չեմ պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է վստահ լինել, որ իրենց կհարգեն, և իրենց իրավունքները պաշտպանված կլինեն։

Վերջերս ձեր տված հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Հայաստանում իշխանությունները փորձում են մերձենալ Արևմուտքի հետ, ուստի Եվրամիությունը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին։ Կարո՞ղ է Եվրամիությունը կամ ընդհանրապես Արևմուտքը Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ տալ՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացնում է Թուրքիան, իսկ նրա կեցվածքն ու հարաբերությունները Ադրբեջանի հետ հայտնի են բոլորին։

Դժվար հարց է։ Ինչ վերաբերում է օգնությանը, այո, ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ավելի շատ ԵՄ աջակցության կարիքն ունի, քան երբևէ, այդ թվում՝ քաղաքական, այդ թվում՝ ֆինանսական՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ ԵՄ-ն արդեն աջակցում է՝ առաջին որոշումը կայացված է, միջոցներ են հատկացվում փախստականների հետ կապված իրավիճակին օգնելու համար։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա դա ավելի շատ հարցադրում է հենց Հայաստանի համար: Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է։ Թեև ձեր վարչապետը շատ քննադատաբար է վերաբերվել այն դերին, որ Ռուսաստանը խաղացել է, կամ ավելի շուտ կասեի, որ չի խաղացել տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՝ չմիջամտելով Ադրբեջանի վերջին հարձակումների ժամանակ։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ինձ համար դա շատ հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին ձախողվել է։

Եվ հիմա հարցը Հայաստանի իշխանություններին ու պաշտոնյաներին է՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Ես շատ ուշադիր լսում եմ, թե ինչ է ասում ձեր վարչապետը ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։ Ես շատ ուշադիր հետևում էի ձեր զինվորականների վարժանքներին ամերիկացիների, Կանզասի ազգային գվարդիայի հետ: Կարծում եմ՝ սրանք այն քայլերն են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը ցանկանում է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ նաև արևմտյան տերությունների հետ։ Բայց, ինչպես ասացի, շատ որոշումներ Հայաստանը պետք է կայացնի։

Եկեք անկեղծ լինենք, անշուշտ ռուս խաղաղապահների արածը բավարար չէ։ Եվ հարցը դա չէ․․․

Թույլ տվեք ընդհատեմ ձեզ: Հարցն այն չէ, թե ռուսների խաղաղապահությունը բավարա՞ր է։ Ռուսական խաղաղապահությունն ամբողջությամբ ձախողվել է, և քանի դեռ Հայաստանը շարունակում է համագործակցությունը ռուսական անվտանգության ուժերի հետ՝ ռուսական բանակի, ռուսական ԱԱԾ-ի, ռուս սահմանապահների հետ, ես պարզապես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ։

Լավ, բայց ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում Եվրամիությունը բացի խիստ և շատ մտահոգված լինելուց։ Համամարդկային արժեքների ու իրավունքների ոտնահարում, սանձարձակ բռնատիրություն, որը չի հարգում ոչ մի միջազգային կառույցի որևէ որոշում, և Եվրամիությունը լռում է։ Ուրիշ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն։ Եվրամիությունը միշտ մտահոգված է, շատ անհանգստացած, բայց երբեք հստակ քայլեր և պատժամիջոցներ չեն ձեռնարկվում։

Թույլ թվեք չհամաձայնել, որ ԵՄ-ն ձախողել է։ Ես կասեի միջազգային հանրությունն է ձախողել, քանի որ բանակցությունները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ ԵՄ-ն հիմնական դերակատարներից ընդամենը մեկն է։ Այնպես որ, ավելի ճիշտ է ասել, որ այդ ֆորմատը ձախողվեց։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին և միջազգային իրավունքի խախտումներին, այո, ես համաձայն եմ, և ես նույնպես կցանկանայի ավելի կոշտ հայտարարություններ տեսնել արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչ Բորելի կողմից։ Բայց ես կարող եմ կրկին խոսել իմ, իմ պատվիրակության և Եվրախորհրդարանի անունից։ Ուշադրություն դարձրեք մեր վերջին հայտարարություններին։ Մենք շատ պարզ ասացինք, որ պետք է դիտարկել պատժամիջոցների կիրառումը նրանց դեմ, ովքեր կանգնած են հարձակման որոշումների հետևում, մենք նաև շատ հստակ ասել ենք, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագան պետք է պայմանավորվի ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայերի կարգավիճակով, այլ պետք է դիտարկվի ավելի լայն պատկերի շրջանակներում։ Վերջին ամիսներին մենք լիագումար նիստում մի քանի քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսով, ես կասեի, որ Եվրախորհրդարանը շատ ավելին է արել, քան ԵՄ այլ կառույցները, բայց ես համաձայն եմ, որ այսօր հերթը Հանձնաժողովինն է, Հանձնաժողովի նախագահինը, որը մեկ տարի առաջ Բաքվում էր՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիրը եւ ասելով, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Այսօր Ադրբեջանն իրեն վստահելի գործընկերոջ պես չի պահում։ Այնպես որ, այո, ես նույնպես սպասում եմ, ակնկալում եմ, որ Հանձնաժողովը և Գերագույն ներկայացուցչությունը ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկեն։

Շարունակությունը՝ news.am-ում։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55