Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։
«Միջազգային հանրությունը հոկտեմբերի 10-ին նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Սա առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության կարևորության վերաբերյալ` միավորելով ջանքերը ոլորտում առկա խնդիրների վերհանման և կարգավորման ուղղությամբ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամ են, ունեն այն բոլոր իրավունքները, ինչ յուրաքանչյուրս, մինչդեռ նրանց նկատմամբ առկա հասարակական և սոցիալական ընկալումները, խտրական վերաբերմունքը նրանց դարձնում են ավելի խոցելի:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ խոցելի են նաև իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու և պաշտպանելու տեսանկյունից, և արդյունքում դուրս են մնում հասարակական հարաբերությունների և կյանքի տարբեր բնագավառներից, ինչպես նաև իրենց վերաբերելի որոշումների կայացումից:
Մեր երկրում այս տեսանկյունից կան համակարգային տարբեր խնդիրներ, որոնցից գլխավորը շարունակում է մնալ Հայաստանում հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում համայնքահեն ծառայությունների անարդյունավետ կիրառությունը:
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվում: Անգործունակության ինստիտուտը վերափոխման կարիք ունի, անհրաժեշտ են նշված հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակում և պատշաճ հսկողություն իրականացնել ոլորտի նկատմամբ։
Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ առկա խնդիրները վերհանելու, լուծման պատշաճ մեխանիզմներ մշակելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները պարբերաբար չհայտարարված այցեր են իրականացնում հոգեկան առողջության տարբեր կենտրոններ։
Վեր հանված խնդիրներն ամփոփվում են, մշակվում են, դրանց լուծման տարբերակները ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Բացի այդ, բոլոր խնդիրները տեղ են գտնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։
Յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պետք է ձևավորի այնպիսի միջավայր, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը երաշխավորված կլինի», - ասվում է ուղերձում։
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13