«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Դատական համակարգում խոսակցություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը նեղացած է քաղաքական իշխանություններից, քանի որ իր դատավոր որդուն՝ Դավիթ Արղամանյանին ազատեցին դատական համակարգից, ուստի նա Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի: Մասնավորապես, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, չի բացառվում, որ նա բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տնային կալանքի տանի կամ էլ գրավ կիրառի Լևոն Քոչարյանի նկատմամբ: Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն կիրառելով բերման էին ենթարկել, ապա նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից էլ՝ ձերբակալել: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել: Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին 1 ամսով կալանավորվել է եւ նրա պաշտպաները դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան եւ գործը մակագրվել է իշխանությունների սրտով որոշում կայացրած դատավոր Մհեր Արղամանյանին: Նշենք, որ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին բոլորին հայտնի կալանք տվող դատարանի դատավոր, իչից հետո վերոնշյալ դատարանը լուծարվեց, իսկ դատավորները հեռացվեցին համակարգից»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55