ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վ.Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործով դատանակ նիստը։ Նախքան նիստը լրագրողները պաշտպան Տիգրան Աթանեսյանին հիշեցրեցին օրեր առաջ արած մի հայտարարություն.
«Սեպտեմբերի 28-ին իմ պաշտպանյալի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կա, որով թեպետ Արմեն Աշոտյանը թողնվել է կալանքի տակ, բայց դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել փողերի լվացման մասով՝ հիմնավոր կասկածի բացակայության մասին», ապա հարցրեցին՝ հիմա այդ որոշումը իրենց մո՞տ է։ Նա պատասխանեց. «Ոչ։ Վերաքննիչ դատարանի դատավորի կազմից որևէ պատասխան չենք ստանում, հեռախոսազանգերին չեն պատասխանում, քար լռություն է։ Ինձ թվում է՝ աղունիկով փոստն է աշխատել, որ որոշումը մեզ չտրամադրեն»։ Դատական նիստի ընթացքում էլ Տ.Աթանեսյանն ասաց, որ դատարանից երկու օր է չեն կարողանում ստանալ որոշումը։ Նա նշեց, որ ի սկզբանե իր պաշտպանյալը և ինքը հայտարարել են՝ այս ամենը քաղաքական հետապնդում է, քաղաքական պատճառների մասին կխոսի Արմեն Աշոտյանը։ «Կալանավորման հիմքում դրվել է միայն խոչընդոտելու հնարավորությունը, բայց այն որևէ կերպ հաստատված չէ։ Ոչ մի հիմք չկա։ Ո՞ւմ վրա պետք է ազդի պարոն Աշոտյանը։ Ո՞վ է Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունքներ տվել, եթե հրաժարվում է անգամ առերեսվել։ Նման անձինք չկան։ Ազդելու ռիսկը զրոյական է»,- ասաց Աթանեսյանը։
Նա նշեց, որ, իր կարծիքով, իրավիճակն ակնհայտ է, կալանքն այնքան իմաստազուրկ է, պարզապես խոշտանգման տեսք ունի Արմեն Աշոտյանի կալանավորումը, բացահայտ քաղաքական հետապնդում է, խնդրեց վերացնել փախանման միջոց կալանքը։ «Համոզված եմ՝ իմ պաշտպանյալի անձն ինքնին բավարար է երաշխավորելու պատշաճ վարքագիծ դատավարության ընթացքում»,- ասաց Ա. Աշոտյանի պաշտպանը։
Panorama.am
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02