«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պարբերաբար հաղորդվում է, որ աշխարհի տարբեր երկրներ, տարբեր միջազգային կառույցներ որոշակի գումարներ են հատկացրել ու հատկացնում՝ բռնի տեղահանված արցախցիներին օգնելու նպատակով: Որքա՞ն է հատկացվել արդեն ընդհանուր առմամբ, և ովքե՞ր, ի՞նչ պետական կառույցներ են տնօրինում այդ գումարները, ինչպե՞ս: Առհասարակ, ո՞ր պետական մարմինն է կենտրոնացված զբաղվում Արցախի մեր բռնագաղթած հայրենակիցների բնակարանային, կենցաղային, սոցիալական, աշխատանքային, առողջապահական, կրթական խնդիրների կարգավորմամբ: Կա՞ նման մարմին: Միայն թե չասեք՝ կառավարությունը: Այսինքն՝ ընդհանուր առմա՞մբ: Պարզ է, չէ՞, որ նման համընդգրկուն աղետը գոնե ինչ-որ չափով մեղմելու նպատակով պետք է առանձնացվի (արդեն պիտի առանձնացված լիներ) պետական կոնկրետ գերատեսչություն: Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որի կայքում, ի դեպ, վերջին «նորությունը» հրապարակվել է օգոստոսի 31-ին: Կարող եք ասել, որ դրանով զբաղվում են տարբեր նախարարություններ, մարզպետարանները, համայնքապետարանները: Սակայն ցրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության, ինչի արդյունքներն արդեն տեսնում ենք: Կոնկրետ պատասխանատու մարմին է պետք, որ համակարգի այդ ամբողջ աշխատանքները: Բացի օտար երկրներից ու միջազգային կառույցներից, կան բազմաթիվ անհատներ, որոնք, ըստ իրենց կարողության, ձգտում են օգտակար լինել: Պե՞տք է համակարգել Արցախից բռնագաղթածներին ցուցաբերվող օգնությունը: Իհարկե պետք է: Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ Արցախից բռնագաղթած ընտանիքները բախվում են երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիր հետ: Լավ, այդքան դժվա՞ր էր ձևավորել մի կոնկրետ կառույց, ասենք՝ բռնագաղթածների աջակցության և օգնության համակարգման ժամանակավոր կենտրոն կամ նման մի բան, որը թույլ կտար ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ տեղում, արագ գնահատել մարդկանց սոցիալական, կրթական, առողջապահական կարիքները: Ի դեպ, մանկապարտեզների մասին. Մեծ հաշվով, մարդիկ, մահվան և կոտորածի սպառնալիքի տակ, ամբողջ քաղաքով, գյուղով, շենով, թողել են ամեն ինչ և եկել: Բայց դաստիարակները, երեխաները կան: Խնդիրը շենքային պայմաններն են: Էհ, աշխարհում ամենակատաղի շինարարության երկրում՝ Հայաստանում այդքան բա՞րդ բան էր տարածքներով (ժամանակավոր) ապահովելը: Առհասարակ, որևէ մեկը դրա մասին մտածե՞լ է: Չէ, լուրջ, ո՞ւր է պետությունը: Թե՞ միանգամյա դրամական օգնությունները տվեցին ու՝ վե՞րջ, համարեցին իրենց գործն ավարտա՞ծ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15