Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում: Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին: Պաշտպանը ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը: Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Կողմերը քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ հասցեագրման կարևորությունը: ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55