Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, ում ճանաչում են առանձնահատուկ ոճի և յուրահատուկ ձեռագրի համար, այս օրերին Երևան է այցելել․ նա առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Ինչպես շատերը տեղյակ են՝ նախապես հայտարարվել էր, որ համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-ին և 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, բայց Մալիկյանի նվագախումբը չվերթների փոփոխման պատճառով երեկ գիշեր չի կարողացել ժամանել Երևան, կժամանեն այսօր գիշեր, ինչի պատճառով համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին։ Կազմակերպիչները նշեցին, որ բոլոր ձեռք բերված տոմսերով կարող են հոկտեմբերի 15-ին վայելել համերգը կամ վերադարձնել տոմսերը։
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, իսկ այժմ բնակվում է Մադրիդում։ 55-ամյա երգիչն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց որ մանկուց երազել էր Հայաստանում համերգով հանդես գալու մասին։ Իր բնորոշմամբ ոչ լավ, բայց մյուսների գնահատմամբ բավական լավ հայերենով Մալիկյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ հուզված է։
«Դժվար ժամանակներ ենք ապրում բոլոր հայրես ամբողջ աշխարհում: Մտածում էինք հետաձգել համերգները, բայց որոշեցինք իրականացնել և հասույթը տրամադրել Արցախից տեղահանվածներից ոմանց։ Շատ եմ եղել Հայաստանում, լավ գիտեմ երկիրը, բայց տարբեր են ուղղակի այցերը և համերգով հանդես գալը։ Ես և իմ խումբն ամբողջ սրտով ու հոգով ամեն ինչ անելու ենք, որ շատ լավ ժամանակ անցկացնենք։ Դասական գործեր կնվագեմ, բայց նաև իմ գործերից։ Ինչ երաժշտություն էլ հորինեմ, հայկական է ստացվում՝ ուզեմ, թե չուզեմ։ Նույնիսկ եթե սկսեմ լատինո ոճի երաժշտություն գրել, այն էլ հայկականի է վերածվում»,-ասաց Մալիկյանը:
Համերգի կազմակերպիչ, TM ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանն ասաց, որ արդեն տարուց ավել է, ինչ փորձում են կազմակերպել համերգները․
«Եթե հիմա էլ տեղափոխվեր,ապա արդեն անհայտ ժամկետով։ Որոշեցինք՝ ճիշտ կլինի շարժվել առաջ, հասույթը տրամադրել բարեգործությանը։ Շատ դժվար օրեր ենք ապրում, հեշտ չէր այդքան ընտանիքներից ընտրություն կատարել, բայց մենք ընտրեցինք հինգ ընտանիք Արցախից, նրանք մոտ 13 անձ են»։
Արան սկսել է նվագել շատ վաղ տարիքից՝ յոթ տարեկանից։
«Պապս Ուրֆայից էր, ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը կորցրել է։ Նա կարողացել էր փրկվել, քանի որ մի ծերունի նվիրել է ջութակ, որով խմբում նվագել է ու այդպես կյանքը փրկել։ Բեյրութում իմ հայրն այդ ջութակը տեսել էր ու սիրահարվել։ Ողջ օրը ջութակ էր նվագում ու իր սերը ինձ փորձեց փոխանցել։ Ես էլ այդպես սկսեցի նվագել ջութակ»,-նշեց Արան՝ կատակելով, որ փորձել է սերը ջութակի հանդեպ փոխանցել իր տղային, բայց չի ստացվել։
Կյանքում նաև եղել է դեպք, երբ փորձել է հրաժարվել ջութակից․ կոտրել է ուսը, բայց ապաքինվել է ու շարունակել։ Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում․ իսկ այս համերգները երաժշտի համաշխարհային համերգաշարի շրջանակում են իրականացվում։Բազմաժանր երաժիշտ է. նվագում է դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ռոք, ջազ և այլն։ Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։
Խոսելով աշխարհում տարբեր ազգերի կողմից արժանացած սիրուն և ջերմ ընդունելությանը՝ Մալիկյանն ասաց․«Ամենաջերմը Հայաստանում պետք է լինի»։
Արմինեն Բրսոյան
12:52
12:35
12:18
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27