Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:
Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար դժվարին իրավիճակում Եվրամիության աջակցության համար, ինչը էական նշանակություն ունի իրավիճակի կարգավորման հարցում: Նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները կկիրառեն իրենց մանդատը և գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝կանխարգելելու վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման հետևանքով, և հիմա առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր է առաջացել, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:
Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի հարցին և նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը, որից ավելի քան 30 հազարը երեխաներ են, ԼՂ-ից բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն: Այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Կողմերն անդրադարձել են հայ-բելգիական համագործակցության հեռանկարին՝ դիտարկելով համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունում ստեղծվել է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում ֆրանկոֆոնիայի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշանակվել են համակարգող պատասխանատուներ ըստ ոլորտների՝ տարեկան միջոցառումերի պլանը մշակելու և աշխատանքները կազմակերպելու համար:
Դեսպան Էրիկ դե Մույնքին պատրաստակամություն է հայտել ներգրավվելու վերոնշյալ աշխատանքային խմբում, ինչպես նաև ֆրանսերենի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներում: Դեսպանի տեղեկացմամբ՝ Բելգիայում գործող «Պողոսյան» հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ցուցահանդեսի բացում: Համագործակցության մյուս ուղղություններից դեսպանը մատնանշել է ուսանողների և փորձագետների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Գենտի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:35 26.06.25
10:02 26.06.25
11:12 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03