«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն: Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշմամբ նախատեսվում էր Պատվաստումների ազգային օրացույցում 2022 թ.-ից ապահովել ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը, սակայն նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից, պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նախապատրաստական աշխատանքներ: COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանում դիտվել է առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, որի պայմաններում, ըստ նախարարության, հնարավոր չէր լիարժեք իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ուստի նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումն իրականացնել 2024 թ.-ից: Ամբողջ աշխարհում շարունակվում է COVID-19-ի մուտացիոն գործընթացը, բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է COVID19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ: Անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում: Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, նրանց թիվը վերջին տարիներին աճում է: Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներ իրականացնել 1 դեղաչափ սխեմայով: Այսպիսով՝ նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14