Հոկտեմբեր ամսին նշվում է ճարտարապետի միջազգային օրը, իսկ այս օրերին նաև՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանն է տոնում իր 95-ամյակը:
Ուստի պատահական չէ, որ այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հարկի տակ գնահատանքի և մեծարանքի են արժանացել ճարտարապետական բուհի մասնագետները՝ ճարտարապետներն ու քաղաքաշինարարները:
Նրանց շնորհավորել և քաղաքաշինության նախարարության (2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 91-Ա/3, 93-Ա/3 և 94-Ա/3 հրամաններ) «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ» և «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներով պարգևատրել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Սիրելի բարեկամներ, ճարտարապետության մայր բուհի՝ մեր ինստիտուտի կարևորությունը, բոլորիս համար նույնն է. Դա մեր տունն է, մեր ընտանիքն է, և կարծեմ թե բոլորս այդպես էլ վերաբերվում ենք:
Դեռ 2 տարի առաջ ստեղծել ենք նախարարության գերատեսչական պարգևներ՝ «Մոմիկ ճարտարապետ» և «Տրդատ ճարտարապետ» մեդալներ, որոնք մասնագիտական են և տրվում են բացառապես մասնագետներին: Ես կարծում եմ՝ բոլորդ կկիսեք այն պատկերացումը, որ և՛ Մոմիկը, և´ Տրդատը ընդամենը ճարտարապետներ չէին. նրանք և ճարտարապետն էին, և շիանարարը, և կոնստրուկտորը և քանդակագործը, և մանրանկարիչը, և փիլիսոփան, և մենք շատ կարևորում ենք այդ պարգևը՝ վստահ, որ այն խոր իմաստ ունի յուրաքանչյուրիդ համար»:
Հանդիպմանը ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը շնորհավորեց և ՃՄ անունից դիպլոմներ հանձնեց բուհի վաստակաշատ մասնագետներին. «Մենք դարերով աշխատել ենք, որ կարողանանք լավ կառույցներ թողնել, որը ոչ միայն մերն է, այլև մեր սերունդներինը, որոնք ետ նայելով պետք է հասկանան թե ով ենք մենք եղել և ինչպես ենք առաջ շարժվել»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանն է տոնում իր 95-ամյակը:
ՃՇՃԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորելով պարգևատրվողներին բարձր գնահատանքի ու պարգևների արժանանալու առթիվ նշել է, որ ճարտարապետաշինարարական բուհը մշտապես զգում է այն աջակցությունն ու հոգատարությունը, որ քաղաքաշինության նախարարությունը, այսօր արդեն՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ցուցաբերում են:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02