«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Ընդ որում, որոշման հետ կապված տեղեկությունները տարբեր էին. ըստ պաշտոնական վարկածի, հետաձգման նախաձեռնությունը կառավարությանն է, որոշ տեղեկություններով՝ հենց Snoop Dogg-ինն ու համերգի կազմակերպիչներինը: Սակայն այստեղ ոչ պակաս ուշագրավ է, որ փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են: Հիշեցնենք, որ «ժամանակակից արվեստին հաղորդակցվելու» ու «Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու» թեզերի ներքո կառավարությունն այդ համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար գումար: Ընդ որում, կրկնենք, համերգը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել, ինչը նշանակում է, որ երգչի հոնորարից ու մասնակի 1-2 ծախսից զատ, մի շարք խնդիրների համար փաստացի անհրաժեշտություն կարող է ծագել հավել յալ միջոցներ տրամադրելու, այդ թվում՝ ասենք՝ «անվտանգության և ապահովագրական ծախսերի», «բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովման», «գովազդային միջոցառումների իրականացման» և այլ կետերով: Սա ինքնին նշանակում է գումարների պարզ փոշիացում, այն էլ՝ մեր երկրի դեպքում, որն ունի բազմաթիվ անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրներ: Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այդպես քամուն տալու համար մեղավորները կպատժվեն: Հաշվի առնելով այս իշխանությունների բնույթը՝ հազիվ թե: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների համար ամբողջ տարվա համար հատկացրել է ընդամենը մոտ 1,5 մլն դոլար, իսկ մի ռեպերի համերգի համար՝ մոտ չորս անգամ ավելի: Համաձայնեք, խոսուն փաստ է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14