«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Լևոն Քոչարյանի գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ից միջին մարմնական վնասվածք ստանալու, ուղեղի ցնցում ստանալու պայմաններում ձերբակալված է, սեպտեմբերի 25-ից՝ կալանավորված, և գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, իսկ դեպքի մասնակից ոստիկաններից որևէ մեկի նույնիսկ լիազորությունները չեն կասեցվել, առավել ևս՝ որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ: Փաստաբանների բազմաթիվ բողոքների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստերի արձանագրման պայմաններում, Լևոն Քոչարյանն, ի վերջո, ստացել է տուժողի դատավարական կարգավիճակ՝ խոշտանգման դեպքով: Ստացվում է՝ միջադեպի մասնակից չորս ոստիկանները գիտակցում են, որ իրենք փաստացի քրեական հետապնդման ենթակա անձինք են և նման պայմաններում են տալիս ցուցմունքներ, այլ կերպ ասած՝ ունեն ուղիղ կաշկանդվածություն և անաչառ լինել չեն կարող: Քննչական կոմիտեն ստեղծված իրավիճակում որոշել է ոչ թե, ի վերջո, քրեական հետապնդում հարուցել չորս ոստիկանների նկատմամբ, այլ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես գալ: Այստեղ ևս իրավիճակը խճճվել է, քննչական մարմինը փաստացի միջնորդում է երկարաձգել մի կալանք, որի գոյության հարցը լուծելու է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 19-ին, հետևաբար առանց այդ որոշման հնարավոր չէ լուծել երկարաձգման միջնորդությունը, բայց մյուս կողմից՝ երկարաձգման միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև հոկտեմբերի 17-ը: Պատահական չէ, որ հենց այս գործով համակարգից և գործից հրաժարվել են մի քանի քննիչներ, ինչի մասին առիթ ունեցել են տեղեկացնել: Մյուս կողմից՝ նույն քննչական մարմինը, որը 48 ժամում կարողացել էր թվով 10-ից ավելի վարույթային գործողություն անել, Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչ օրս 3 կամ 4 գործողություն է կատարել, այն պարագայում, որ տրամաբանությունը պետք է լիներ հակառակը՝ կալանքի պայմաններում քննչական մարմինը պետք է գործի չափազանց արագ և սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում կալանքը վերածվում է զուտ պատժիչ գործողության: Հատկանշական է, որ քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից: Թերթը հետևելու է իրադարձությունների զարգացմանը, որին կանդրադառնանք առաջիկայում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55