Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացի է սպանվել, իսկ երրորդը վիրավորվել է հարձակման հետևանքով, որը Բելգիայի դատախազությունը որակել է ահաբեկչություն։
BBC-ն գրում է, որ Բրյուսելում անցկացվող Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է։ Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանված երկու անձինք եղել են Շվեդիայի հավաքականի ֆուտբոլային մարզաշապիկներով։ Շվեդ ֆուտբոլիստները ՈւԵՖԱ-ին ասել են, որ չեն ցանկանում խաղալ երկրորդ խաղակեսը, ինչին Բելգիայի հավաքականը համաձայնել է։ Բրյուսելում հայտարարվել է ահաբեկչության բարձր մակարդակ, քանի որ զինված անձը, ով կարծես ինքնաձիգ է ունեցել, մնում է ազատության մեջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով այցով գտնվում էր Ալբանիայում, ասել է.«Եվրոպան ցնցվել է»։ Դաշնային դատախազները ասում են, որ ահաբեկչության հետաքննություն է սկսվել Բուլվար դ'Իպրում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որը գտնվում է «Քինգ Բոդուեն» մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա: Դատախազի խոսնակ Էրիկ վան Դույզեն կոչ է արել հանրությանը «գնալ տուն և մնալ տանը այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքը վերացված չէ»: Նա նշել է՝ մի տղամարդ, ով պնդում է, որ հարձակվողն է, սոցիալական ցանցերում տեսանյութում ասել է, որ իրեն ոգեշնչել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Արաբերեն խոսող տղամարդն ասում է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունից, և որ սպանել է երեք մարդու։ Տեսանյութն ու այլ հանգամանքներ ստուգվում են ոստիկանության կողմից։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03