Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային ընդվզումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նաեւ նշել է. «Մեկը՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում (սեպտեմբերի 19-ի դեպքեր), մյուսը՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում (սեպտեմբերի 20-ի դեպքեր)։ Այս երկու քրեական վարույթներով, իմ մոտ առկա տվյալների համաձայն, քրեական հետապնդում է հարուցվել 35 անձի նկատմամբ։ Կան նաև բազմաթիվ այլ անձինք, որոնց վերաբերյալ տվյալները ինքս չունեմ։ Այս պահին այդ անձանցից ազատազրկված են 20-ը։ Տնային կալանք է կիրառվել ընդամենը 3 անձի նկատմամբ։ 2 անձ ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել (կալանք չի կիրառվել)։ Նրանցից 5-ի վերաբերյալ վարույթներով պաշտպանությունն իրականացնում եմ անձամբ և վստահաբար պնդում եմ, որ նրանք քաղաքական հետապնդման զոհեր են։ Իմ պաշտպանյալներից 2-ն այս պահին ազատության մեջ են, իսկ 3-ը՝ բանտարկված։ Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են մինչ այսօր։ Իմ պաշտպանյալներից վերջինը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է հոկտեմբերի 6-ին, երբ իմանալով, որ իր նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին։ Մեղադրյալներից 10-ի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չունեմ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին, որոնք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ինձ հետ, պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ։ Այս ընթացքում ակտիվ աշխատել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդություն (վերահսկողություն) իրականացնող խմբի ներկայացուցչի հետ և ստացել անհրաժեշտ արագ արձագանքներ և միջամտություններ»։
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03