ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 12-ին դիմել է Երևանի բնակիչ՝ 63-ամյա Ա. Ա.-ն և հայտնել, որ Լեռ Կամսարի փողոցի իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի 2 կողային հայելիները գողացել են, հաղորդում է Shamshyan.com-ը: Նշված հասցե են են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, ում Ա. Ա.-ն հայտնել է, որ 15 օր առաջ դարձյալ գողացել էին իր Lexus-ի 2 կողային հայելիները: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ՝ 29-ամյա Ատոմ Ա.-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Ե.-ն: Նույն օրը, հերթական ահազանգն են ստացել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հ. Ա.-ից, ով հայտնել է, որ Անտառային փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այս դեպքը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին դարձյալ ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Ա. Գ.-ից, ով հայտնել է, որ Այգեձոր փողոցի 31 հասցեի բակում կայանված իր Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ գողությունը կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 32-ամյա Ք. Ջ.-ն և հայտնել, որ Այգեձոր փողոցի իր տան դիմած կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը նույնպես կատարել են Ատոմ Ա.-ն և Արամ Ե.-ն:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15