Հայաստանում թմրամիջոցների ապօրինի իրացման ծավալների ռեկորդային աճ է արձանագրվել այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ուսումնասիրելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամփոփ տեղեկության հիման վրա ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալները: Մասնավորապես 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 3 264 դեպք, որից 3 082-ն առնչվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը (1 725-ը իրացնելու նպատակով): Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 1 282 դեպք, որից 1 234-ը բաժին է ընկնում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Համեմատության համար նշենք, որ 2022թ. ամբողջ տարվա ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2266 դեպք՝ 2021թ-ի 1544-ի դիմաց։ Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման համատեքստում անդրադարձել էր նաև Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և ուշագրավ տվյալներ ներկայացրել: ՔԿ նախագահը հայտնել է, որ 2022-2023 թվականներին Կոմիտեի ստորաբաժանումների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Ըստ ՔԿ ղեկավարի հայտնած տվյալների՝ նշված ժամանակահատվածում բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը: Հայտնաբերվել են 6 լաբորատոր պայմաններով կահավորված սենյակներ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55