«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւիկ Վիրաբյանին (Տաթեւ Արցախ), շուրջ 25 օր է, ինչ կալանքի տակ են պահում. նա միակ կին քաղբանտարկյալն է, որը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ: Տաթեւիկ Վիրաբյանին մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու համար: Կալանավորումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, նրա վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վատացել էր, բայց նույնիսկ դա չազդեց քաղաքական իշխանությունների կողմից կայացված որոշման վրա: Իսկ ո՞վ է Տաթեւ Վիրաբյանը: Նրան ՔՊ-ն վաղուց էր թիրախավորել: Բանն այն է, որ Տաթեւը իշխող խմբակցության պատգամավոր, տխրահռչակ Հովիկ Աղազարյանի դեմ դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Աղազարյանի վարքը, սակայն ԱԺ-ն այդպես էլ չձեւավորեց հանձնաժողովը: Պատճառն այն էր, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով օգտատերը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ հրապարակել էր անպարկեշտ նամակը: Պատգամավորի եւ տիկնոջ միջեւ խնդիրը եղել էր այն, որ Տաթեւ Վիրաբյանը, տեսնելով Աղազարյանի վիրավորական ու հայհոյախառը գրառումները զոհվածների թեմայով, անձնական նամակ էր գրել պատգամավոր Աղազարյանին եւ նախատել ու ամոթանք տվել: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նրան եւս հայհոյել էր: Իհարկե, դրանից հետո ծերունի պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց մինչ օրս: Աղազարյանը պատասխանատվության չի ենթարկվել նաեւ այս տարվա սեպտեմբերի 27-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում հայհոյելու, դրանից առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրելու եւ թափելու համար: Այսինքն՝ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, փոխանակ քրեական արարքներ գործած օրենսդրին պատժի, Տաթեւ Վիրաբյանին է կալանավորել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55