«Սուտը մեր ինքնության կարևոր մասն է կազմում։
Սուտը որպես պատկեր, կեղծիքը որպես պատկեր, ձևը որպես պատկեր մեր ինքնության մաս է կազմում շատ խորքային իմաստով։
Ինչո՞ւ եմ սա ասում։ Լավագույն օրինակը՝ Արտաշես արքա և Տիգրան Մեծ։ Ինչո՞ւ է անտեսված Արտաշես արքան, և ինչո՞ւ ենք այդքան պանծացրել Տիգրան Մեծին։
Հաղթանակող, պետականության հիմքեր ստեղծող, ամրագրող, համակարգը ձևակերպող, ի վերջո՝ ինքնության առաջին ծիլերը դնող, որի բարձրագույն արտահայտությունը պետականությունն է՝ իր բովանդակության, իր կերպով ու ձևով (Արտաշես արքա), մյուս կողմից՝ վերջնարդյունքով պարտության խորհրդանիշ եղող, քայքայված ընտանիքով, մեծացրած և փոքրացրած հայրենիքով, պետական ինստիտուտների քայքայելով, և դրա շարունակականությունը՝ դեպի աղետ տանող պատկերն է (Տիգրան Մեծ)։
Երկրորդը գնահատված, պանծացված, մեր ինքնության լավագույն, մեծագույն մասը դարձած, առաջինը՝ ընդհանրապես անտեսված․ Արտաշես արքան մնացած է ստվերում, Տիգրան Մեծը՝ պանծացված։
Սա խոսում է այն մասին, թե մենք ինչպես ենք գնահատում իրողությունները, որն է մեզ համար բարձրագույն արժեքը։
Այստեղ նաև մեր ազգային նկարագրի հոգեբանական խնդիրն է՝ զգացմունքայնությունը․ մենք մտածում ենք ժամանակի կարճ հատվածի մասին, այս րոպեին տեղի ունեցածի, տեղի ունեցողի մասին՝ իրականացնելու, վերջացնելու, ամփոփելու, հոգ չէ, թե հետո ինչ տեղի կունենա։
Դրա լավագույն վկայությունը մեր 30-ամյա հաղթանակն էր, որը մեկ վայրկյանում փոշիացվեց։ Այդ ձեռքբերումը որպես պետականության հաղթանակ, որպես ազգային նկարագրի հաղթանակ մենք չկարողացանք որևէ ձևով ամրագրել, խորացնել, մեծացնել։ Մենք տուրք տվեցինք մեր սովորական ՍՏԻՆ և ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆԸ, որի արմատները, նորից եմ ասում, շատ խորն են։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Ազգային ինքնություն և ընտրանի» համաժողով
06․11․2021»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02