ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը նշեց, որ նախատեսում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (ոչ հայկական ծագման)՝ արտահանման կամ Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում, «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների համար սահմանել պետական տուրքի ավելի բարձր դույքաչափեր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալից հետաքրքրվեց՝ ստացվում է բազային տուրքը տասը անգամ ավելացրել են, արդյո՞ք ազդեցության գնահատում եղել է։
ՊԵԿ փոխնախագահը բացատրեց, որ թվում է, թե պատիկներով է, բայց, ըստ էության, էական ազդեցություն խոշոր արտահանողի համար չունի․«Եթե 1 տոննայի համար 1000 դրամ էր վճարում, յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար՝ ևս 300 դրամ, հիմա ասում ենք 10 000 դրամ և յուրաքանչյուր հաջորդի համար ևս 1000, 1000 դրամներ՝ մաքսային մարմնի ծախսերը որոշակիորեն մարելու համար»։
«Մենք իրենց կյանքը չենք բարդացնում, իրենք ակցիզային հարկը հետ են ստանում», - ասաց նա։
Ըստ պաշտոնյայի՝ փոփոխությունն էական ազդեցություն չի ունենում, տնտեսվարողներն էլ չեն դժգոհում։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ իր հեթին հավելեց, որ այս փոփոխությունը մի փոքր փոխհատուցում է այն ծախսը, որը պետք է մաքսային մարմինը կատարի՝ հիշեցնելով ակցիզային հարկի վերադարձի փոփոխությունը։ «10 միավորի օգուտ ենք տվել, հիմա վերահսկողության ապահովման համար 1 միավորի չափով փոխհատուցում է արվում», - ասաց նա։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02