Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նիգերիայի արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանիի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի համար:
«Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած մեծ աշխատանքը միտված է եղել Նիգերիայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, հուսով եմ նաև, որ ապագայում էլ համատեղ ջանքերով կկարողանանք իրականացնել մեր երկրների համագործակցության ողջ ներուժը»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր ջանքերը ներդրել է երկու երկրների հարաբերությունների զարգացման փոխգործակցության ներուժի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիգերիայի միջև բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման խթանման հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում և ուղղություններում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը և Նիգերիան արդյունավետ կերպով գործակցում են միջազգային տարբեր հարթակներում և հույս է հայտնել, որ երկու երկրները շարունակաբար կզարգացնեն երկկողմ օրակարգերը»:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15