Հոկտեմբերի 17-ին օտարերկրյա քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ի ժամը 13.00-ին «Մերսեդես» մակնիշի իր մեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառի 2-րդ հարկում և նույն օրը Երևան-Թեհրան չվերթով մեկնել է ԻԻՀ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, վերադառնալով Երևան՝ տեսել է, որ գողացել են նշված վայրում կայանած իր «Մերսեդեսը»՝ պատճառելով 23 000 դոլարի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 14-ին գողությունը կատարել են հինգ տղամարդիկ: Քրեական հետախույզները նրանցից 57-ամյա տղամարդուն Սիլիկյան թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և, գողացած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են գծային բաժին: Հայտնաբերվել և ձերբակալվել են ևս երեք մասնակից: Ձերբակալվածները, կազմված փաստաթղթերը և գողացված մեքենան ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել նաև գողությանը մասնակցած 52-ամյա տղամարդը։ Նա նույնպես ներկայացվել է «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14