ԱՄՆ-ը նախագահ Ջո Բայդենի ժամանմամբ պայմանավորված իսրայելական ԶԼՄ-ների խանդավառությունը և պատերազմական պայմաններում երկիր կատարած այցի ժամանակ նրա աջակցության հայտարարությունները կտրուկ հակադրվում են իրադարձությունների միջազգային լուսաբանման ավելի մութ կողմերին, գրում է Haaretz-ը։
Ամբողջ աշխարհի լրատվական ալիքները կենտրոնացած են երեքշաբթի գիշերը Գազայի հատվածի հիվանդանոցում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքների վրա և խիստ թերահավատորեն են վերաբերվում իսրայելական պնդումներին, որ իրադարձությունը տեղի է ունեցել «Իսլամական ջիհադ» հրթիռի արձակման ձախողման հետևանքով, այլ ոչ թե Իսրայելի ռմբակոծմամբ:
Էկրանները բաժանված են Բայդենի այցի ուղիղ հեռարձակման, Հորդանան գետի Արևմտյան ափում և արաբական աշխարհում պաղեստինամետ բողոքի զայրույթի միջև՝ արտահայտելով այն, ինչ որակվել է որպես «սարսափ» և «վրդովմունք» Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կոտորածի առնչությամբ:
Իսկ միջազգային լրատվամիջոցների փորձագետները վերլուծում և կասկածի տակ են դնում Իսրայելի կողմից տրամադրված արբանյակային լուսանկարների իսկությունը՝ իրենց տեսակետն արտահայտելու համար:
Սպասելով Մերձավոր Արևելքում պատերազմը լուսաբանող հարյուրավոր օտարերկրյա թղթակիցների մեկնաբանմանը և վերաբերմունքին, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, Բայդենի՝ Բեն Գուրիոն օդանավակայանում վայրէջք կատարելուց մեկ ժամ առաջ, անգլերենով մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով, որ իրադարձությունների «մանրակրկիտ էքսպերտիզա» է իրականացվել, որն ապացուցում է մահացու պայթյունի ծագման պատճառը։
Սակայն միջազգային զանգվածային լրատվամիջոցներին, կարծես թե, դա չի համոզում։ Այդ ճեպազրույցում լրագրողներից մեկը մարտահրավեր նետեց մամուլի քարտուղարին՝ հիշեցնելով պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աքլեի սպանության մասին Իսրայելի նախնական հերքումները, որոնք, ի վերջո, ապացուցվեցին, որ սխալ էին, և հարցրեց. «Ինչո՞ւ աշխարհը պետք է հիմա վստահի ձեզ»:
CNN-ի թղթակից Քեյթլին Քոլինզը «չափազանց կարևոր» է անվանել այն, որ Բայդենն աջակցել է Իսրայելի հերքումներին, երբ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո նա ասել է. «Կարծես թե մյուս թիմն է դա արել»:
«Ի՞նչ է նա հասցրել տեսնել այս հերքումները հաստատելու համար։ Նա այստեղ (Իսրայելում) շատ կարճ ժամանակով է մնացել»,-հարցրել է թղթակիցը:
Գազայում հիվանդանոցի պայթյունը ստվեր է գցել Բայդենի ամբողջ ուղևորության վրա, քանի որ Հորդանանում չեղարկվեց գագաթնաժողովը, որին պետք է մասնակցեին արաբ հիմնական առաջնորդները։
«Սա այն չէ, ինչ (Բայդենի թիմը) ակնկալում էր, և սա այն չէ, ինչ նրանք ցանկանում էին։ Սա աներևակայելի և հսկայական ձախողում է»,-ասել է նա։