Հոկտեմբերի18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱԴՈԲԵ» (Adobe) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայենին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։ Շնորհավորելով ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պարոն Շանտանու Նարայենի ներդրումը ՏՏ ոլորտում և կարևոր նկատեց, որ վերջինիս մտքի արգասիքները նպաստեն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը: Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգահեռ եղելէ նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողն ու արարողը՝ հանդիսանալով հայի ինքնության պաշտպանը և հարատևության երաշխավորը։ Պարոն Շանտանու Նարայենը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարևորվեց մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական ձեռքբերումները։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44