ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 60 մլրդ եւ Իսրայելին 10 մլրդ դոլարի օգնության հատկացման հնարավորությունը, նա խնդրանքով կդիմի Կոնգրեսին արդեն ուրբաթ օրը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրին։ Սպասվում է, որ Բայդենը Կոնգրեսից կխնդրի արագ ընդունել լրացուցիչ օրինագիծ ծախսերի մասին։ Մի քանի աղբյուրներ Reuters-ին տեղեկացրել են, որ Բայդենը դիտարկում է մոտ 100 մլրդ դոլարի խնդրանքով դիմելու հարցը, որը կներառի ռազմական օգնությունն Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին, ինչպես նաեւ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի անվտանգության ուժեղացմանը։ Սենատոր Ջիմ Ռիշը (գլխավոր հանրապետականը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում) հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ 100 մլրդ դոլար թվի մասին։ Մամուլի ասուլիսում նա տեղեկացրել է, որ լսել է, որ վարչակազմը դիտարկում է Իսրայելին 10 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը։ Մի քանի աղբյուրներ չորեքշաբթի տեղեկացրել են, որ Բայդենը դեռ չի կողմնորոշվել վերջնական թվի հարցում, եւ ծախսերի ավելացման մասին չի տեղեկացվել Կոնգրեսին։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ծախսերը վերահսկում է Կոնգրեսը, այլ ոչ թե գործադիր իշխանությունը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02