Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա խոշոր մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է դրա պաշտոնական կայքը, այս տարի գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն ինը երկրների 14 գրոսմայստերներ: Ահա նրանք.
Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)՝ 2853 վարկանիշային միավոր
Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2795
Վեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 2762
Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2756
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2749
Ռադոսլավ Վոյտաչեկ (Լեհաստան)՝ 2746
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 2729
Յի Վեյ (Չինաստան)՝ 2706
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 2689
Լուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 2667
Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը ներկայիս աշխարհի չեմպիոնն է, իսկ Սերգեյ Կարյակինը նրա մրցակիցն առաջիկա չեմպիոնական մրցամարտում, որը կկայանա նոյեմբեր ամսին, Նյու Յորքում:
Վեյք ան Զեեի հերթական մրցաշարը 21-րդ կարգի է, որի միջին վարկանիշը կազմում է 2752 միավոր: Այն կմեկնարկի 2017 թվականի հունվարի 14-ին, կավարտվի՝ 29-ին: Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Վեյք ան Զեեում, այլեւ Ռոտերդամում եւ Հաարլեմում:
Նշենք, որ Լեւոն Արոնյանն այս տարի բաց էր թողել մրցաշարը, քանի որ պատրաստվում էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցապայքարին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02