«Նախագծով հատկացվում է բյուջե հոկտեմբեր ամսվա 50 հազարական վճարումները կատարելու համար, այդ ամսվա համար նոր դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինի»,- կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և բացատրեց, որ կոտեմբեր ամսվա ընթացքոիմ բռնագաղթածներին 50 հազարական դրամ աջակցությունը կհատկացվի 100 հազար դրամ աջակցություն ստացած շահառուների ցուցակների հիման վրա:
Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի վճարումները կհատկացվեն անկախ նրանից, թե բռնագաղթածը բնակվում է բնակչության սոցիալական աջակցության կացարաններում, թե պետական կամ համայնքային սեփականության հանդիսացող տրածքներում: «Բայց կգործի հետևյալ սահմանափակումները՝ եթե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները գրանցված կլինեն բնակչության հաշվառման պետական ռեգիստրում, կամ ՀՀ-ից բացակա են, կամ սեփականության իրավունքով կունենան անշարժ գույք: Ամսական դրամական աջակցությունը վճարվելու է սեփականության իրավունքով անշարժ գույք չունեցող շահառուներին 50 հազար դրամի չափով, որից 40 հազար դրամը կացարանների վաչձավճարները կատարելու և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերը կատարելու համար»,-հայտնեց Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ սեփական բնակարան ունեցող շահառուներին կվճարվի միայն է 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար: Նախարարը հայտնեց, որ նոյեմբեր ամսից կգործարկեն էլեկտրոնային հարթակ, որտեղ մեկանգամյա դիմումի հիման վրա կմշակվի տվյալները, բայց այդ ամսից արդեն աջակցություն չի տրամադրվի այն արցախցիներին, որոնք ունեն սեփականություն, ապաստանել են պետական աջակցության տարածքներում և հնարավորություն կունենա այդ գումարի շրջանակներում գտնել վարձու բնակարաններ, ինչին պետությունը կաջակցի նրանց: Նախագծի հրմնավորման մեջ ասվում է. «Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս): Նախագծով առաջարկվող 2 մլրդ դրամ կհատկացվի 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար՝ 2023 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02