Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Այս մասին հայտնում են դատախազությունից: Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: 2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել: Չնայած օրենքով նախատեսված արգելքին՝ 2004 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին օտարելու առաջարկը: Ավագանու անդամները նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը՝ «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը: 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր. մսուր-մանկապարտեզը շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ: Այնուհետև, համայնքի ղեկավար Ա.Գ.-ի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի թիվ 304 մսուր-մանկապարտեզը լուծարվել է: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Դատախազությունն առաջիկայում հայցադիմում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03