ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ատեստավորման գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Կամո Ցուցուլյանը՝ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի և ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղել է տեխնիկական սարքավորումներով հագեցած և հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ նախատեսվում է հոկտեմբերի 23-ից անցկացնել ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փրկարարական ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։
«Տնօրենը ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարողին տվեց հստակ հանձնարարականներ և ցուցումներ՝ ատեստավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ։ Այնուհետև ՓԾ տնօրենը շրջայց կատարեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին, ՏՏ լաբորատորիային և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական և վերապատրաստման ծրագրերին, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, հետևեց դասապրոցեսին, զրուցեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Արմինե Հայրապետյանը ՓԾ տնօրենին ներկայացրեց ոլորտին առնչվող, ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում և լրացվում է: Նշվում է, որ տնօրենը նշել է մասնագիտական ոլորտում կրթության նորարարական մեթոդների ներդրման և կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացած խնդրին անհատական լուծում տալու պատրաստակամություն հայտնեց։ Փրկարար ծառայության տնօրենը նաև եղել է ակադեմիայի գույքի և տեխնիկայի պահպանման պահեստներում, ծանոթացել գործնական պարապմունքների համար առկա տեխնիկական միջոցներին և դասընթացների անցկացման հնարավորությունների ամբողջ շրջանակին, տվել մի շարք հանձնարարականներ։ Ատեստավորումը բաղկացած է մի քանի փուլից: Դրա շրջանակում ստուգվում են ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01