Ինչպես համալսարանական հիվանդանոցների շատ ստորաբաժանումներ, այնպես էլ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկան արդեն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին: Կլինիկայի ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, մանկական էնդոկրինոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Ելենա Աղաջանովան նշում է, որ բուժառուները տեղեկացվում են և հավաքագրվում են բոլոր հնարավոր ճանապարհներով, հայտնում են հիվանդանոցից։
«Այդ թվում այնտեղի մեր բժիշկների, «Ֆեյսբուքի», արցախցիների հետ աշխատող բարեգործական հիմնադրամների միջոցով»,- մանրամասնում է պրոֆեսոր Աղաջանովան` տեղեկացնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր երեխաները, որոնք ունեն արդեն հաստատված էնդոկրին խնդիրներ կարող են դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, հատկապես «Արևիկ» ԲԿ-ում դիսպանսերում գրանցված երեխաները: Այն երեխաները, որոնք առաջին անգամ պետք է այցելեն մանկական էնդոկրինոլոգին, պետք է բերեն ուղեգիր տեղամասային պոլիկլինիկաից։ Կլինիկան պատրաստ է անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն տրամադրել նաև մեծահասակներին. «Ցավոք, չենք կարող նրանց օգնել դեղերով և չենք կարող հոսպիտալացնել 23 տարեկանից բարձր մեծահասակներին»: Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարի և իր ղեկավարած ասոցիացիայի գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղին, արդեն ամիսների պատմություն ունի: Տևական ժամանակ է նա բանակցում էր Էնդոկրինոլոգների եվրոպական միության և Մանկական Էնդոկրինոլոգների եվրոպական միության հետ ինչպես տեղեկատվական աջակցության, այնպես էլ էնդոկրին հիվանդություններ ունեցող Արցախի բնակիչներին դեղերի տրամադրման ուղղությամբ: Արդյունքն այն էր, որ օգոստոսի վերջին եվրոպական այդ հեղինակավոր կազմակերպությունը աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի էնդոկրին համայնքին` հրապարակելով համապատասխան արձանագրություն, որը հասանելի է կազմակերպության կայքում և ուղարկվել է բոլոր անդամներին: Ելենա Աղաջանովայի դիտարկմամբ` սա հաջողություն էր, քանի որ աջակցության տեքստը ուղղվել էր նաև ասոցիացիայի բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին, տերածվել մամուլի հաղորդագրությամբ: ԼՂ-ից ժամանած էնդոկրին խնդիրներ ունեցող քաղաքացիներին դեղերով ապահովման, մեծահասակներին բուժօգնության տրամադրման հարցը շարունակում է արդի մնալ և այսօր հայաստանյան էնդոկրինոլոգիական համայնքը երկու միջազգային դեղագործական ընկերությունների հետ քննարկումներ է վարում դեղերի նվիրատվության հարցերով:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14