Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան և Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան են լինելու մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջև հարաբերություններն այլ արժեք ունեն և առավել ևս Հայաստանի համար այսօր առանձնահատուկ դեր ունեն: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Կանադայի կառավարությունը ցուցաբերում է Հայաստանին: Ձեր աջակցության կարիքը, իհարկե, մենք ունենք: Այդ աջակցությունը մենք զգում ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հարթակներում: Ձեր նշանակումը և դեսպանատան բացումը մեծ հնարավորություններ են բացելու մեր երկու երկրների հարաբերությունների խորացման և նոր բնագավառներում ծրագրեր կանխատեսելու կամ զարգացում ապահովելու առումով»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Թըրները նշել է.
«Ես մեծապես ուրախ եմ այստեղ գտնելու համար: Ինչպես նշեցիք Կանադան եղել է և միշտ կլինի Հայաստանի մեծ բարեկամն ու աջակիցը: Դուք արդեն իսկ ականատես եղաք մեր արձագանքին վերջին ճգնաժամին՝ ինչպես մեր մարդասիրական աջակցության, այնպես էլ ՄԱԿ-ի և տարբեր հարթակներում մեր հայտարարությունների տեսքով: Բոլոր ջանքերը ներդրվել են մեր աջակցության ուժեղ ազդակներ ուղարկելուն այս դժվարին ժամանակներում: Եվ դեսպանատան բացումը ևս մեկ հանգամանք է մեր հարաբերությունների ամրապնդման գործում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական քաղաքական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և վերջնական ու կայուն խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34