ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ նախարարի տեղակալը տնօրեն Մարինե Կիրակոսյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին, քննարկել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն ուղղված մի շարք հարցեր: Նախարարի տեղակալը դասարաններում ներկա է եղել ուսումնական գործընթացին, ունկնդրել սաների կատարումները տարբեր գործիքներով, հնարավոր խնդիրների վեր հանման նպատակով զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Դանիել Դանիելյանը հանգամանորեն հետաքրքրվել է գեղարվեստական կրթություն իրականացնող հաստատություններում Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդգրկվածությամբ: Տնօրենի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցում առաջին իսկ օրերից կատարվել են արցախցի երեխաների գրանցումներ, որոնք սիրով հաճախում են դասերի: Տնօրենը տեղեկացրել է նաև, որ ժողովրդական նվագարանների բաժնի ուսուցիչների կարիք կա դպրոցում, և այդ բաժինը զարգացնելու նպատակով անհրաժեշտ են մասնագետներ: Դանիել Դանիելյանն արձագանքել է, որ կուսումնասիրվen ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին: Նախարարը երաժշտական դպրոցի աշակերտների համար հանդես է եկել Արամ Խաչատրյանի մեծությունը կարևորող կարճ դասախոսությամբ և հրավիրել մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում միասին ունկնդրելու համերգային ծրագիր: Դանիել Դանիելյանն այցելել է նաև Աբովյանի գեղարվեստի դպրոց, որտեղ նրան ուղեկցել է տնօրեն Արմինե Եղիազարյանը: Գեղարվեստի դպրոցում ևս նախարարի տեղակալը շրջել է կրթօջախում, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հետաքրքրվել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության, մեթոդական և ուսումնական գործընթացներով: Նա շրջել է նկարչության, քանդակի, խեցեգործության դասարաններում, ներկա եղել ուսումնական պրոցեսին, դիտել երեխաների ստեղծագործական աշխատանքները, զրուցել նրանց և ուսուցիչների հետ: Գեղարվեստի դպրոցում արվեստի պատմության դասաժամին երեխաները ծանոթանում էին Այվազովսկու կյանքին և ստեղծագործություններին. որպես դասաժամի շարունակություն՝ Դանիել Դանիելյանն առաջարկել է ուսուցչին երեխաների հետ այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և միասին դիտել աշխարհահռչակ հայ ծովանկարչի ստեղծագործությունները: ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքի գործընկերների հետ Դանիել Դանիելյանը քննարկել է մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և առավել նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: Դանիել Դանիելյանի՝ Աբովյան կատարած այցը համընկել էր Գեղարվեստի դպրոցի նախկին տարիների սաների քանդակագործության և նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Հայ և ռուս ժողովրդների բարեկամության թանգարանում նախարարի տեղակալը ներկա է եղել «Աշնանային սալոն» ցուցադրության բացման արարողությանը, շնորհավորել մասնակիցներին բովանդակային ցուցադրության կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ: Շրջայցի վերջին կանգառը Աբովյանի դրամատիկական թատրոնն էր, որտեղ Դանիել Դանիելյանը դիտել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված «Գանձերի կղզի» ներկայացումը: Ավարտին նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի դերասանական կազմի հետ: Այնուհետև թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում թատերական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03