ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մլքեյանի հետ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ցուցասրահներում, ծանոթացել նմուշներին: Տիգրան Մանսուրյանը կիսվել է Հակոբ Հակոբյանի մասին հուշերով, պատմել է Արտավազդ Փելեշյանի նկարի ստեղծման պատմության, Ժանսեմի հետ մտերմության մասին: «Հակոբ Հակոբյանի յուրաքանչյուր կտավ բարոյականության դաս է իր մաքրությամբ»,- ասել է մաեստրոն անվանի գեղանկարչին բնորոշելիս: Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք դեռ լսարան չունեն, և պետք է ամեն կերպ խրախուսել նրանց: «Այս սերունդը հոգատարության կարիք ունի»,- ասել է Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն նաև տեղեկացրել է, որ միջնադարյան տաղերգու Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա երաժշտական շարք է գրել, որը կրում է «Հայրեններ՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» խորագիրը: Շարքը դեռևս չի ձայնագրվել: Ոգեշնչվելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից՝ քննարկվել է գեղանկարչության և երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու և երիտասարդ կատարողներին ներգրավելու գաղափարը. Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր սրահներում երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցաբար հնչեցնել թե՛ Մանսուրյանի հայրենների շարքը, թե՛ նրանց ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մլքեյանը ներկայացրել է երգչախմբի գործունեության մանրամասները, առկա խնդիրները, ձեռք բերած հաջողությունները:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14